Արա Ավետիսյանը նշանակվեց ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար
Կրթություն, գիտություն
18:53 22/07/2011

Արա Ավետիսյանը նշանակվեց ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2011 թվականի հուլիսի 22-ի թիվ 703-Ա որոշմամբ՝ Արա Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է Ոստանիկ Մարուխյանի լիազորությունները «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում` համաձայն իր դիմումի:

Նախարարությունից հայտնում են, որ նախարարի մեկ այլ հրամանով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Արա Ավետիսյանը` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:

Հիշեցնենք, որ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, վարչապետի որոշմամբ` Արա Ավետիսյանը, 2011թ. հուլիսի 25-ից ազատվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
 

Placeholder
Արա Ավետիսյանը նշանակվեց ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար