Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևան-Վան ուղիղ չվերթի բացման մասին քննարկումներ են եղել հայ և թուրք գործարարների և զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
Այս մասին այսօր Հայաստանի արդյունաբերողներ և գործարարների միության կողմից կազմակերպված հայ և թուրք գործարարների հանդիպման ընթացքում, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Իմ կարծիքով, այս թռիչքն այնքան կարճ է, որ դրա համար կօգտագործվեն միջին ծավալի ինքնաթիռներ, ուստի եղած թռիչքուղին կբավականացնի»,- ասաց Ա.Ղազարյանը` հավելելով, որ հարցը ոչ թե տեխնիկական, իրավական և կազմակերպչական է, այլ խնդիրը զուտ թուրքական կազմակերպությունների, թուրքական իշխանությունների համաձայնությունը ստանալու մեջ է:
Թուրքական տուրիստական գործակալությունների ասոցիացիայի (ՏՈՒՐՍԱԲ) նախագահ, Վանի առևտրա-արդյունաբերական պալատի խորհրդի անդամ Աբդուլա Թունջդեմիրին հայտնեց, որ ինքը Երևան-Վան չվերթներ բացելու գաղափարի համահեղինակներից մեկն է: «Նախատեսում ենք Վանի օդանավակայանը դարձնել միջազգային չվերթներ ընդունող օդանավակայան, դրա համար էլ կառուցում ենք նոր տերմինալ: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա հնարավոր կլինի առաջին Երևան-Վան չվերթն իրականացնել սեպտեմբերի 11-ին»,- ասաց Ա.Թունջդեմիրը:
Նշենք, որ «Արմավիան» ու «AtlastJet» թուրքական ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ չվերթեր են կատարում Ստամբուլից ու Տրաբզոնից դեպի Երևան: Ամռանը ավիաընկերությունը նաև դեպի Երևան թռիչքներ է կատարում Անթալիայից ու Բոդրումից: