Հանրապետությունում գրանցված գործազրկության մակարդակը նվազել է 0.4 %-ով
Տնտեսություն
16:14 25/07/2011

Հանրապետությունում գրանցված գործազրկության մակարդակը նվազել է 0.4 %-ով

2011թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում ավելացել է նոր ստեղծված աշխատատեղերի թիվը, որը պայմանավորված է հանրապետությունում նշված ամիսներին գրանցված տնտեսական աճով: Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Ըստ նրա` «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից հայտնաբերված թափուր աշխատատեղերի թիվը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 1814, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.7 %-ով (1579 աշխատատեղ), իսկ աշխատանքի տեղավորվածների թիվը կազմել է 5641 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 18.8 %-ով ավելի է:

Ա.Գրիգորյանի ներկայցրած տվյալներով` հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցված գործազրկության մակարդակը նվազել է 0.4 %-ով և կազմել 6.6 %: Նվազման միտում է նկատվել նաև պաշտոնապես գրանցված գործազուրկների և նպաստառու գործազուրկների թվաքանակում:
 

Placeholder
Հանրապետությունում գրանցված գործազրկության մակարդակը նվազել է 0.4 %-ով