ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
Մշակույթ
13:20 26/07/2011

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:
ՀՀ Նախագահին ուղեկցում էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

«Մարտիրոս Սարյանին դժվար է համեմատել ոչ միայն մեր հայ կերպարվեստի նկարիչների հետ, այլ նաև համաշխարհային նշանակության նկարիչների հետ»,- լրագրողների հետ զրույցում, ասաց Մ.Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռ.Սարյանը:

Նա նշեց, որ Սարյանը հոգեբանական պատկերի մեծ վարպետ էր և, որ այն ժառանգությունը, որ նա թողել է այս ժանրում` բացառիկ է: Եվ հավելեց, որ Սարյանի հայտնի կանանց պատկերաշարքը թողել է շատ նշանակալից հետք: Կնոջ կերպարը Սարյանի արվեստում բացառիկ հետաքրքիր թեմա է, որովհետև Սարյանի վերաբերմունքը դեպի կինը նույնպես եղել է բացառիկ:

«Սարյանի` կնոջ հանդեպ հարգանքը, սկիզբ է առել հենց մորից, մորը նա պատկերել է որպես սրբապատկեր»,- ասաց Ռ.Սարյանը  և հավելեց, որ երևի թե դժվար է գտնել գեղանկարչության ասպարեզում մի այլ նկարիչ, ով այդպիսի մեծ հարգանքով է վերաբերվել կնոջը:

 

Placeholder
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան