Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել` նվիրված հանրապետության կապիտալ շինարարության հարցերին
Քաղաքական
16:25 28/07/2011

Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել` նվիրված հանրապետության կապիտալ շինարարության հարցերին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` նվիրված հանրապետության կապիտալ շինարարության և արտադրական ենթակառուցվածքների ոլորտներում կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, զեկույցներով հանդես են եկել արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը:

Նախագահը կարևորել է այս ոլորտներում իրականացվող աշխատանքները` ընդգծելով դրանց պատշաճ և որակյալ կատարման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Բակո Սահակյանը նշել է նաև տարբեր գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև աշխատանքների համակարգման նպատակահարմարությունը` այն համարելով ծրագրերի հաջող իրականացման նախապայմաններից մեկը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Placeholder
Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել` նվիրված հանրապետության կապիտալ շինարարության հարցերին