Թուրքական հանգստավայրերը շարունակում են վտանգավոր մնալ
Տարածաշրջան
10:20 28/07/2011

Թուրքական հանգստավայրերը շարունակում են վտանգավոր մնալ

Թուրքական ծովափնյա հանգստի սիրահարների համար դարձյալ տհաճ լուր` շուրջ հարյուր ռուսներ, որոնք հանգստանում էին Ալանիայի Club Günes Garden հյուրանոցում, դիմել են բժշկական օգնության աղիքային թունավորման պատճառով:

Ինչպես տեղեկացնում է medportal.ru կայքը, Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները անմիջապես ժամանել են հյուրանոց և առաջիկայում պետք է ճշտվի, թե ինչո՞ւմ է եղել թունավորման հարուցիչը` սննդում, ալկոհոլում: Համապատասխան հետազոտության արդյունքները հայտնի կդառնան արդեն այսօր:

Երեկվա դրությամբ, հիվանդանոց է դիմել 98 ռուս տուրիստ, սակայն այս պահին բուժհաստատություններում մնացել է ութը:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ այս տարվա ընթացքում, որ թուրքական հանգստավայրերում ռուս տուրիստները թունավորվում են. մայիսին անորակ ալկոհոլից մահացան հինգը:

Placeholder
Թուրքական հանգստավայրերը շարունակում են վտանգավոր մնալ