Մեր ձյուդոիստները Պրագայում հաղթանակ են տարել
Սպորտ
13:43 01/08/2011

Մեր ձյուդոիստները Պրագայում հաղթանակ են տարել

Այսօր Պրագայում ավարտվեց ձյուդոյի երիտասարդների եվրոպայի գավաթի առաջնությունը: Մեր Հավաքականը բավականին հաջող հանդես եկավ հերթական առաջնությունում:

Անդրանիկ Չափարյանը 73կգ քաշային կարգում գրավեց 1-ին տեղը, իսկ Վանաձորցի եղբայրներ Գարիկ և Գոռ Հարությունյանները գրավեցի 3-րդ մրցանակային տեղը 55 և 60կգ քաշային կարգերում:

Ֆեդերացիայից հայտնեցին, որ հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ օգոստոսի 6-7 Բեռլինում մեր հավաքականը կմասնակցի հերթական եվրոպայի գավաթի խաղարկությանը:

 

Placeholder
Մեր ձյուդոիստները Պրագայում հաղթանակ են տարել