Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օգոստոսի 6-ին Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմը (6 մարդ) Վրաստանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով մեկնում է Վրաստան` վերելք կատարելու այդ երկրի բարդագույն լեռներից մեկը` Կազբեկը, որի բարձրությունն է 5033 մետր:
Ֆեդերացիայից հայտնում են, որ ընդհամենը 1 ամիս առաջ ` հուլիսի 2 –ին մեր լեռնագնացները հաջողությամբ նվաճեցին Իրանի Իսլամական Հանրապետության ամենաբարձ լեռը ` Դեմավենդը ( 5671 մետր ) : Թեկուզև Կազբեկ լեռը իր բարձրությամբ զիճում է Դեմավենդին , բայց ալպինիզմի տեսանկյունից շատ ավելի բարդ ու դժվարամատչելի լեռնագագաթ է: