Standard & Poor's-ի վերլուծաբանները իջեցրել են ԱՄՆ վարկանիշը
Տնտեսություն
11:50 06/08/2011

Standard & Poor's-ի վերլուծաբանները իջեցրել են ԱՄՆ վարկանիշը

Standard & Poor's վարկանշային գործակալությունը երեկ առաջին անգամ իջեցրել է ԱՄՆ վարկանիշը` այն AAA-ից հասցնելով AA+-ի: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:

Նման որոշում ընդունվել է` հիմնվելով բյուջեի դիֆիցիտի ավելացման վրա: Այժմ ԱՄՆ ֆիննախարարության արժեթղթերը հուսալիությամբ զիջում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի արժեթղթերին:

Կազմակերպության վերլուծաբանները զգուշացրել են, որ առաջիկա կիսամյակում հնարավոր է ԱՄՆ վարկանիշը ևս կընկնի: Ըստ «Ռոյթերզ» գործակալության,ԱՄՆ կառավարական շրջանակներից մեկը հայտնել է, որ  վարկանիշի իջեցումը սխալ հաշվարկի արդյունք է:

Placeholder
Standard & Poor's-ի վերլուծաբանները իջեցրել են ԱՄՆ վարկանիշը