Տիմոշենկոյի կալանավորման հետևանքով Կլիչկոն ընդհատել է մրցամարտի նախապատրաստությունը
Աշխարհում
14:35 06/08/2011

Տիմոշենկոյի կալանավորման հետևանքով Կլիչկոն ընդհատել է մրցամարտի նախապատրաստությունը

Բռնցքամարտիկ Վիտակի Կլիչկոն որոշել է ընդհատել լեհ բռնցքամարտիկ Թոմաշ Ադամեկի հետ կայանալիք մրցամարտի նախապատրաստությունը և վերադառնալ հայրենիք: Երեկ նա արդեն  Ավստրիայից հասել էր Կիև: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Այդ որոշումը մարզիկը կայացրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կալանավորման հետևանքով:

«Ես հասկանում եմ, որ ժողովրդական արժեքների համար իսկական պայքարը ծավալվում է հենց այստեղ` Ուկրաինայում, և այս պարագայում ես չեմ կարող դիտորդի դեր ստանձնել»,- իր բլոգում նշել է Կլիչկոն: Նշենք, որ մարտը նախատեսված է սեպտեմբերի 10-ին:

Նշենք, որ երեկ Կիևի դատարանը որոշում է կայացրել կալանավորել Ուկրիանայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին: Դատախազն իր միջնորդությունը հիմնավորել է դատարանի նկատմամբ Տիմոշենկոյի անհարգալից վերաբերմունքով:


 

Placeholder
Տիմոշենկոյի կալանավորման հետևանքով Կլիչկոն ընդհատել է մրցամարտի նախապատրաստությունը