Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհահռչակ երաժիշտ Յաննին իր նվագախմբի հետ միասին մենահամերգով հանդես կգա Երևանում: Համերգը կկայանա Երևանի Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, սեպտեմբերի 23-ին: Նշենք, որ Յաննիի խմբում ընդգրված է նաև հայազգի ջութակահար Սամվել Երվինյանը:
Սեպտեմբերի ընթացքում Յաննիի նվագախումբը մի շարք համերգներով հանդես կգա նաև Արևելյան Եվրոպայի երկրներում, Ստամբուլում,Բուխարեստում,Կորեայում և այլ քաղաքներում
Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դրամարկղից Panorama.am-ին տեղեկացրին, որ Յաննիի համերգի տոմսերը դեռևս վաճառքում չեն հայտնվել: Ըստ որոշ աղբյուրների, տոմսերի արժեքը կկազմի 7-60 հազար դրամ: