Պայթյուն Ադրբեջանում. 2 մարդ զոհվել է, 15-ը` վիրավորվել
Իրավունք
19:12 09/08/2011

Պայթյուն Ադրբեջանում. 2 մարդ զոհվել է, 15-ը` վիրավորվել

Ադրբեջանի Հաջիգաբուլյան շրջանի բենզալցակայաններից մեկում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ զոհվել է, 15-ը ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ: Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ պայթյունի պատճառը բենզինով բեռնված մեքենան է եղել: Ըստ աղբյուրի, «խուսափելով բախվել այլ մենքենաներին», դուրս է եկել ճանապարհից, բախվել բենզալցակայանին ու պայթել:

Հրդեհաշիջման համար գործի է դրվել համապատասխան տեխնիկա, այդ թվում երկու ուղղաթիռ: Հրշեջ ծառայության աշխատակիցների ջանքերով հրդեհը շուտով մարվել է: «Ազերպոլ» ընկերության լրատվական ծառայության ղեկավար Ջամալ Զեյնալովը հայտնել է, որ պայթյունի հետևանքով վնասվել է լցակայանի պոմպերից մեկը, այրվել է կայանի առաստաղը, իսկ նավթամթերքի պահեստներին վնաս չի հասցվել:
 

Placeholder
Պայթյուն Ադրբեջանում. 2 մարդ զոհվել է, 15-ը` վիրավորվել