Խոշոր հրդեհ Մոսկվայում, այրվում է Միկոյանի մսի կոմբինատը (վիդեո)
Տարածաշրջան
00:43 09/08/2011

Խոշոր հրդեհ Մոսկվայում, այրվում է Միկոյանի մսի կոմբինատը (վիդեո)

Երկուշաբթի, օգոստոսի 8-ի երեկոյան, Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող Միկոյանի մսի կոմբինատում ուժգին հրդեհ է բռնկվել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Ըստ նախնական տեղեկությունների, այրվող շինության մեջ տեղի է ունեցել երկու պայթյուն: Մոսկովյան ժամանակով գիշերը 21:30-ին հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 20 մարտական հաշվարկ և երկու ուղղաթիռ: Զոհերի մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում:

Հրդեհի տարածքը աստիճանաբար ավելանում է. լրատվամիջոցը, վկայակոչելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությանը, տեղեկացնում է, որ Միկոյանի մսի կոմբինատում հրդեհի մակերեսը հասել է 4 հազար քառակուսի մետրի:
Հրդեհի հետևանքով յուրահատուկ հոտ է տարածվել Մոսկվայի հարավ-արևելյան հատվածներում ու մերձակայքը:

Հրդեհի տեսանյութն` այստեղ:


 

Placeholder
Խոշոր հրդեհ Մոսկվայում, այրվում է Միկոյանի մսի կոմբինատը (վիդեո)