Լեմպարդը նույնպես բաց կթողնի Հոլանդիայի ընտրանու հետ ստուգողական խաղը
Սպորտ
14:45 09/08/2011

Լեմպարդը նույնպես բաց կթողնի Հոլանդիայի ընտրանու հետ ստուգողական խաղը

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը չի կարող օգնել Անգլիայի հավաքականին Հոլանդիայի ընտրանու հետ վաղը կայանալիք ստուգողական խաղում: Նա հիվանդության պատճառով շարքից դուրս է մնացել և պետք է վերադառնա ակումբ` բուժման կուրս անցնելու համար:

Նշենք, որ, Լեմպարդից բացի, հոլանդացիների հետ հանդիպմանը չեն մասնակցի նաև Ջեկ Ուիլշիրը, Մայքլ Կարրիկը և Դարրեն Բենտը:
 

Placeholder
Լեմպարդը նույնպես բաց կթողնի Հոլանդիայի ընտրանու հետ ստուգողական խաղը