Apple-ը դարձել է աշխարհի ամենահարուստ ընկերությունը
Տնտեսություն
11:07 10/08/2011

Apple-ը դարձել է աշխարհի ամենահարուստ ընկերությունը

Սթիվ Ջոբսի ղեկավարած Apple ընկերությունը դարձել է աշխարհի ամենահարուստ ընկերությունը: Նյույորքյան ֆանդային բորսայում ընկերության ակցիաները թանկացել են 3,2 տոկոսով, ինչն էլ նպաստել է ընկերության կապիտալացման աճին` մինչև 338 մլդր դոլար:

Այսպիսով, iPhone ու iPad արտադրող ընկերությունը առաջ է անցել նավթագազային Exxon Mobil ընկերությանը, որը վերջին հինգ տարիների առաջատարն է եղել: Վերջինը ակցիայի գների մեջ 1,4 տոկոսով կորուստ է ունեցել, փոխանցում է «Associated Press»-ը:

Apple-ը, որի եկամուտները վերջին եռամսյակում ռեկորդային 125 տոկոս աճի ցուցանիշ են ունեցել (7,31 մլդր դոլար), բարձր արդյունքների է հասել հայտնի iPhone սմարթֆոնների ու iPad պլանշետների ակտիվ վաճառքի շնորհիվ:

Apple-ից ու Exxon Mobil-ից հետո կապիտալացման աճով աշխարհում երրորդ տեղը զբաղեցնում է չինական PetroChina նավթային ընկերությունը:

 

Placeholder
Apple-ը դարձել է աշխարհի ամենահարուստ ընկերությունը