Վանես Մարտիրոսյանը մարտի է հրավիրում Ֆելիքս Շտուրմին
Սպորտ
17:49 11/08/2011

Վանես Մարտիրոսյանը մարտի է հրավիրում Ֆելիքս Շտուրմին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ցածր միջինքաշային կարգում անպարտելի մարզիկ Վանես Մարտիրոսյանը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ֆելիքս Շտուրմի հետ:
«Ես կարդացել եմ, որ Շտուրմը կրկին ցանկանում է հանդիպել Մակլինի հետ: Ֆելիքսն արդեն մեկ անգամ հաղթել է Մակլինին, էլ ինչո՞ւ է փորձում ևս մեկ անգամ մրցակցել նրա հետ: Ես Մակլինին տեսել եմ, և նա իրենից առանձնահատուկ ոչինչ չի ներկայացնում, բայց, այդուհանդերձ, քիչ էր մնում, որ հաղթեր Շտուրմին: Վստահ եմ, որ կարող եմ հաղթել Ֆելիքսին: Եթե ոչ ոք չցանկանա մենամարտել ինձ հետ, պատրաստ եմ ժամանակավորապես տեղափոխվել միջինքաշային կարգ և մենամարտել Շտուրմի հետ: Իհարկե, եթե Ֆելիքսը բավարար չափով տղամարդկություն կունենա, որպեսզի մենամարտի ինձ հետ»,- Մարտիրոսյանի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:
 

Placeholder
Վանես Մարտիրոսյանը մարտի է հրավիրում Ֆելիքս Շտուրմին