Ռաջ Կապուրի եղբայրն է մահացել
Մշակույթ
11:12 15/08/2011

Ռաջ Կապուրի եղբայրն է մահացել

Հնդկական կինեմատոգրաֆիայի հայտնի ներկայացուցիչ, դերասան, ռեժիսոր Շամմի Կապուրն է մահացել օգոստոսի 14-ի առավոտյան: 79-ամյա դերասանը մահացել է Մումբայիի հիվանդանոցներից մեկում, տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի»-ն` վկայակոչելով հնդկական հեռուստաընկերություններին:

Շամմի Կապուրը հնդկական կինեմատոգրաֆիայի հիմնադիր, ռեժիսոր, դերասան Պրիտհվիրադժա Կապուրի որդին է և հանրահայտ Ռաջ Կապուրի եղբայրը: Շամմի Կապուրը (նախկինում` Շամշեր Կապուր), համարվում է Բոլիվուդի 50-60-ական թվականների հայտնի դերասաններից մեկը: Իր եղբայրներ Ռաջ Կապուրի ու Շաշի Կապուրի հետ միասին նա կազմել է «Կապուր եղբայրների եռյակը»:

Սովետական ժամանակաշրջանում Շամմի Կապուրի մասնակցությամբ հայտնի են եղել «Սիրո ուժը», «Ամենակարողը» ֆիլմերը: Շամմի Կապուրի ռեժիսորական գործերից են «Հատուցման ժամը», «Հաճույքներ փնտրելով» և այլն: Երեք անգամ տարբեր ֆիլմերից ստացել է The Filmfare Award մրցանակը տղամարդու լավագույն դերի համար:

 

Placeholder
Ռաջ Կապուրի եղբայրն է մահացել