Մոտ ապագայում Հայաստանում կկայանա «System of a Down» խմբի համերգը. Թանկյանն է հույս հայտնել
Մշակույթ
10:29 15/08/2011

Մոտ ապագայում Հայաստանում կկայանա «System of a Down» խմբի համերգը. Թանկյանն է հույս հայտնել

Նախօրեին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների նորակառույց կենտրոնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի հետ:

Նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը և Սերժ Թանկյանը խոսել են երգչի ստեղծագործական և հասարակական գործունեության մասին: Ամերիկահայ ռոք երաժիշտը վստահեցրել է, որ շարունակելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր ջանքերը: Երգիչը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանում կկայանա «System of a Down» խմբի համերգը:

Հանրապետության ղեկավարը Սերժ Թանկյանին մաղթել է ստեղծագործական հետագա հաջողություններ և շնորհակալություն հայտնել նրա հայանպաստ գործունեության համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Թումո կենտրոնի բացման առթիվ կազմակերպված համերգին:

 

Placeholder
Մոտ ապագայում Հայաստանում կկայանա «System of a Down» խմբի համերգը. Թանկյանն է հույս հայտնել