Սմարթֆոններ Orange-ի ինտերնետային խանութում` անհավատալի ցածր գնով
Տնտեսություն
17:13 18/08/2011

Սմարթֆոններ Orange-ի ինտերնետային խանութում` անհավատալի ցածր գնով

Այսօր «Orange-Արմենիա» ընկերությունը հայտարարել է իր ինտերնետային խանութում հատուկ առաջարկի մասին, որի շրջանակներում մինչև օգոստոսի 31-ը բաժանորդները կարող են մի շարք սմարթֆոնների ձեռք բերել անհավատալի ցածր գներով:

Այսպես, այսօրվանից մինչև օգոստոսի 31-ը www.eshop.orangearmenia.am կայքում iPhone 3G 8GB մոդելը կարելի է ձեռք բերել ընդամենը 150.000 դրամով: Բոլորովին վերջերս մեկնարկած HTC Sensation մոդելը կարելի է առցանց ձեռք բերել ընդամենը 260,000 դրամով, իսկ Samsung C6712 Duos-ը` 65,000 դրամով, տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից:

Ինտերնետային խանութում գնումներ կարելի է կատարել ARCA համակարգով աշխատող բանկային քարտերով, իսկ Երևանի բնակիչները հնարավորություն կունենան վճարումը կատարել նաև կանխիկ: Առաքումը կիրականացվի Երևանում` 24, իսկ Հայաստանի մարզերում` 72 ժամվա ընթացքում:

Ինտերնետ խանութից գնված ապրանքների համար հետվաճառքային և երաշխիքային սպասարկման պայմանները նույնն են, իսկ առաքման վճարը կախված կլինի առաքման հասցեից. Երևանում` 500, իսկ մարզերում` 1500-ից 2500 դրամ:
 

Placeholder
Սմարթֆոններ Orange-ի ինտերնետային խանութում` անհավատալի ցածր գնով