Շոու. «Դոները հետաքրքրված չէ Վախթանգ Դարչինյանի հետ մենամարտով»
Սպորտ
17:53 18/08/2011

Շոու. «Դոները հետաքրքրված չէ Վախթանգ Դարչինյանի հետ մենամարտով»

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևքաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը պլանավորում է տեղափոխվել առաջին կիսաթեթև քաշային կարգ, եթե չհաջողվի, իհարկե, ռևանշի մենամարտ անցկացնել Նոնիտո Դոների կամ Աբներ Մարեսի հետ թեթևքաշային կարգի շրջանակներում:

«Մենք, անկասկած, մեծ հաճույքով մենամարտ կկազմակերպեինք Դոների հետ,- Դարչինյանի պրոմոուտեր Գերի Շոուի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:- Եթե Դոների հետ չստացվի, կփորձենք պայմանավորվել Աբներ Մարեսի հետ: Եթե այդ հարցում էլ անհաջողության մատնվենք, կտեղափոխվենք առաջին կիսաթեթև քաշային կարգ: Սեպտեմբերի 3-ին Դարչինյանը Երևանում կմենամարտի բռնցքամարտի աշխարհում քիչ հայտնի հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի հետ:

Դոների կամ Մարեսի հետ մենամարտ կազմակերպելը, սակայն, այնքան էլ հեշտ գործ չէ: Մարեսը պարտավոր է կրկին մենամարտել IBF-ի վարկածով նախկին չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյի հետ, իսկ Դոների ներկայացուցիչները վերջերս հայտարարեցին, որ իրենց այլևս չի հետաքրքրում Դարչինյանի հետ ռևանշի մրցամարտի հնարավորությունը»:
 

Placeholder
Շոու. «Դոները հետաքրքրված չէ Վախթանգ Դարչինյանի հետ մենամարտով»