Զավեն Անդրիասյանը բաժանում է 2-5-րդ տեղերը
Սպորտ
12:29 20/08/2011

Զավեն Անդրիասյանը բաժանում է 2-5-րդ տեղերը

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող 26-րդ համաշխարհային ուսանողական խաղերում 8 հնարավորից վաստակել է 6 միավոր և մի խումբ մասնակիցների հետ բաժանում է 2-5-րդ տեղերը: Հրանտ Մելքումյանը և Ավետիք Գրիգորյանն իրենց ակտիվում ունեն համապատասխանաբար 5,5 և 5 միավոր: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Գրոսմայստեր Լի Չաոն (Չինաստան), որը վաստակել է 7,5 միավոր, վերջին տուրից առաջ արդեն ապահովել է իր հաղթանակը մրցաշարում:

Աղջիկների մրցաշարում միջազգային վարպետներ Կարինա Համբարձումովան և Աննա Հայրապետյանը վաստակել են 5-ական միավոր:
 

Placeholder
Զավեն Անդրիասյանը բաժանում է 2-5-րդ տեղերը