ADC-ի ինտերնետ կապը վերականգնվել է
ՏՀՏ-ն Հայաստանում
13:04 24/08/2011

ADC-ի ինտերնետ կապը վերականգնվել է

Հայաստանի բնակչության մի հատվածին ինտերնետ մատակարարող ADC օպտիկամանրաթելային ցանցի կապը վերականգնվել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ընկերությունից:

Panorama.am-ը տեղեկացրել էր, որ այսօր առավոտից ADC-ի բաժանորդները ինտերնետ չունեն, քանի որ Հաղպատ-Ախթալա ճանապարհահատվածում, կամրջի տակ վնասվել է ADC օպտիկամանրաթելային ցանցի մալուխը և այն վերականգնելու համար մի քանի ժամ է պահանջվում: Ընկերությունից նշեցին, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ պատճառներով էր մալուխը վնասվել:
 

Placeholder
ADC-ի ինտերնետ կապը վերականգնվել է