«168 Ժամ».  Ալեքսանդր Արզումանյանը պաշտոնապես հեռացավ ՀՀՇ-ից
Օրվա մամուլ
11:00 25/08/2011

«168 Ժամ». Ալեքսանդր Արզումանյանը պաշտոնապես հեռացավ ՀՀՇ-ից

«168 Ժամի» փոխանցմամբ` ՀՀ նախկին արտգործնախարար, ՀՀՇ վարչության նախկին նախագահ, 2008 թ. նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը երեկ անդամագրվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, որի հետ համագործակցում էր ստեղծման օրվանից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Արզումանյանը դիմում էր ներկայացրել ՀՀՇ-ից դուրս գալու վերաբերյալ` պարզաբանելով, որ այդպիսով ընդամենը պահպանում է ֆորմալ ընթացակարգը և իրականում ՀՀՇ-ից հեռացել է ավելի քան մեկ տարի առաջ:
 

Placeholder
«168 Ժամ». Ալեքսանդր Արզումանյանը պաշտոնապես հեռացավ ՀՀՇ-ից