«Արզնի»-ն միանում է ռոք-փառատոնին
Մշակույթ
17:47 25/08/2011

«Արզնի»-ն միանում է ռոք-փառատոնին

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կմեկնարկի Yerevan Summer Music Fest 2011-ը: «Արզնի» հանքային ջուրը, որը մտնում է «AG Holding» խմբի մեջ, դարձել է փառատոնի հովանավոր:

Փառատոնը կտևի 3օր, օգոստոսի 26-28-ը և բաղկացած կլինի 12 համերգներից: Եռօրյա համերգին իրենց մասնակցությունը կունենան հայտնի ռոք և ջազ-ռոք խմբեր ինչպես Հայաստանից (The Beautified Project, The Bambir, Dogma, Sharak, Ulikhanyan Quintet), այնպես էլ արտերկրից (Oliver Weers և Soren Andersen` Դանիայից, Panzerballet` Գերմանիայից, Green Mama` Վրաստանից և Euro Groove Department` Իտալիայից):

«Փառատոնի նպատակն է խթանել ռոք երաժշտության զարգացումը Հայաստանում և դարձնել կենդանի հնչողությամբ համերգները դոմինանտ»,- նշեց «Վիբրոգրաֆուս» ընկերության հիմնադիր տնօրեն և համերգի կազմակերպիչ Վարդան Գրիգորյանը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք կարևորում ենք նմանատիպ միջոցառումները, քանի որ նրանք ուղղված են սերունդների մշակութային դաստիարակության», - նշեց «AG Holding»-ի մարքեթինգի տնօրեն Մ. Հարությունյանը:

Արզնի ընկերությունը բազմիցս առիթներ է ունեցել համագործակցելու «Վիբրոգրաֆուս» ընկերության հետ Uriah Heep, Deep Purple, Ian Anderson և այլ համերգների հովանավորության շրջանակում:

Համերգի կազմակերպիչները հույս են հայտնում, որ փառատոնը կվերածվի իսկական ռոք հրավառության և արդյունքում կկարողանան սկիզբ դնել մի նոր ավանդույթի` դարձնելով այն ամենամյա ամառային ռոք-փառատոն:
 

Placeholder
«Արզնի»-ն միանում է ռոք-փառատոնին