Նինգբոյում հաղթած հայ շախմատիստները պետությունից 7,5-ական մլն դրամ նվեր կստանան
Սպորտ
13:02 25/08/2011

Նինգբոյում հաղթած հայ շախմատիստները պետությունից 7,5-ական մլն դրամ նվեր կստանան

Հայաստանի կառավարության այսօր կայացրած որոշմամբ Չինաստանի Նինգբո քաղաքում հուլիսի 15-ից 26-ը կայացած շախմատի աշխարհի թիմային ութերորդ առաջնությունում հաղթող ճանաչված Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի 6 անդամին (5 շախմատիստ, մեկ մարզիչ)` յուրաքանչյուրին 7,5 մլն դրամ դրամական մրցանակ հանձնելու նպատակով «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հատկացվել է 45 մլն դրամ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ոսկե հավաքականի անդամներին և ամբողջ հայ ժողովրդին ևս մեկ անգամ շնորհավորել է ձեռք բերած փառավոր հաղթանակի առթիվ։
 

Placeholder
Նինգբոյում հաղթած հայ շախմատիստները պետությունից 7,5-ական մլն դրամ նվեր կստանան