«Հրապարակ». Պուտինը գալիս է Հայաստա՞ն
Օրվա մամուլ
10:12 26/08/2011

«Հրապարակ». Պուտինը գալիս է Հայաստա՞ն

«Հրապարակի» փոխանմամբ` Հայաստանի միջազգային երիտասարդական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-րդ տասնօրյակում Հայաստանի մի քանի քաղաքներում ռուսական գրքի փառատոն է կազմակերպվելու:

«Մոտ 10 օր է տևելու փառատոնը, և Երևանում հիմնվելու է «Ռուսական գրքի» տուն-գրադարան: Չի բացառվում, որ տուն-գրադարանի բացմանը մասնակցի նաև ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, որին հայ երիտասարդները համառորեն Հայաստան են հրավիրում: Բնականաբար, նրա հետ կայցելեն նաև այլ պաշտոնատար անձինք ևս»,-գրում է թերթը:
 

Placeholder
«Հրապարակ». Պուտինը գալիս է Հայաստա՞ն