ՀԲ աջակցությամբ դպրոցների 98 տոկոսը կապահովվի ինտերնետային որակյալ կապով
Կրթություն, գիտություն
11:18 29/08/2011

ՀԲ աջակցությամբ դպրոցների 98 տոկոսը կապահովվի ինտերնետային որակյալ կապով

Այս տարի 140 նոր համակարգիչ է տրվել Լոռու մարզի հանրակրթական դպրոցներին. 14 դպրոց համալրվել է ժամանակակից համակարգչային լսարաններով: Այս մասին տեղեկացանք Լոռու մարզպետարանից: Նշենք, որ օգոստոսի 24-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել նոր ուսումնական տարվան նվիրված մանկավարժական օգոստոսյան խորհրդակցություն, որին մասնակցել է նաև նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը հավաստել է, որ մինչև տարեվերջ բոլոր դպրոցները կստանան մեկական համակարգիչ, տպիչ սարք և այլ տեխնիկական միջոցներ` վարչական աշխատանքներ իրականացնելու համար: Դպրոցները կհամալրվեն նաև նոր համակարգչային, լաբորատոր սարքավորումներով,գրադարաններով և այլն` Համաշխարհային բանկի աջակցությամբ դպրոցների 98 տոկոսը կապահովվի նաև ինտերնետային որակյալ կապով:

 

Placeholder
ՀԲ աջակցությամբ դպրոցների 98 տոկոսը կապահովվի ինտերնետային որակյալ կապով