Բակո Սահակյանը ընդունել է Ռուբեն Հայրապետյանին
Սպորտ
13:35 30/08/2011

Բակո Սահակյանը ընդունել է Ռուբեն Հայրապետյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչութան հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցում էր Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը: Քննարկվել են մեր հանրապետությունում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մարզադաշտերի բարեկարգման և այդ ցանցի ընդլայնման ուղղությամբ աշխատանքների իրականացմանը:
 

Placeholder
Բակո Սահակյանը ընդունել է Ռուբեն Հայրապետյանին