Անդրեի էջում Մուբարիզ Իբրահիմովի լուսանկարն է
Հասարակություն
19:35 31/08/2011

Անդրեի էջում Մուբարիզ Իբրահիմովի լուսանկարն է

Արդեն մի քանի ժամ է` ինչ երգիչ Անդրեի ինտերնետային էջը` andre.am կոտրված է ադրբեջանցի հաքերների կողմից: AsSerT անունով հաքերը ծնունդով արցախցի երգչի կայքում տեղադրել է զինվորական հագուստով Մուբարիզ Իբրահիմովի լուսանկարը հետևյալ գրությամբ` «We Never Forget Mubariz Ibrahimov !», այսինքն` «Մենք երբեք չենք մոռանա Մուբարիզ Իբրահիմովին»:

Հիշեցնենք, որ Մուբարիզ Իբրահիմովը անցած տարի հուլիսի 18-ի, լույս 19-ի գիշերը Արցախի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամ էր: Ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել էր 4, վիրավորվել 4 զինծառայող: Դիվերսիոն խումբը փախել էր՝ մարտի դաշտում թողնելով Իբրահիմովի դիակը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետմահու Իբրահիմովին շնորհել էր հերոսի կոչում` «ակնառու ծառայությունների և ցուցաբերած արիության համար»:

Նշենք, որ նույն հաքերը ուղիղ մեկ տարի առաջ կոտրել էր zlm.am կայքն ու տեղադրել նույն գրառումն ու Իբրահիմովի լուսանկարը:
 

Placeholder
Անդրեի էջում Մուբարիզ Իբրահիմովի լուսանկարն է