Արցախում «Շուշի Գրանդ Հոթել» հյուրանոց է բացվել
Տնտեսություն
14:20 01/09/2011

Արցախում «Շուշի Գրանդ Հոթել» հյուրանոց է բացվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է «Շուշի Գրանդ Հոթել» հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարը Շուշիում նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցի շահագործման հանձնելը կարևոր է համարել քաղաքի զարգացման և այն զբոսաշրջության կենտրոն դարձնելու տեսանկյունից:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրանոցի շինարարությունը ֆինանսավորած Լիբանանի և ԱՄՆ-ի հայ բարերարներին` ընդգծելով, որ համայն հայության ջանքերի համախմբումը Շուշիի զարգացման գործում հանդիսանում է համազգային նշանակության խնդիր:

Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից:
 

Placeholder
Արցախում «Շուշի Գրանդ Հոթել» հյուրանոց է բացվել