Բժշկական սկանդալ Իտալիայում. 80 նորածին վարակվել է տուբերկուլյոզով
Աշխարհում
11:56 02/09/2011

Բժշկական սկանդալ Իտալիայում. 80 նորածին վարակվել է տուբերկուլյոզով

Իտալիայում բժշկական սկանդալ է հասունացել, Հռոմի կենտրոնական հիվանդանոցներից մեկում` «Ջեմալի»-ում 80 նորածին վարակվել է տուբերկուլյոզով: Հաղորդում է  «Վեստի. ռու»-ն:

Վարակի աղբյուրը դարձել է հիվանդ բուժքույրը, ով կլինիկայի ծննդաբերական բաժանմունքում աշխատել է այս տարվա մարտ-հուլիս ամիսներին: Երեխաների հետազոտությունը դեռ շարունակվում է, գործընթացն արագացնելու համար միաժամանակ հետազոտություններ են անցկացվում մի քանի լաբորատորիաներում:

Կլինիկայի հաշվարկով, մի քանի ամիսների ընթացքում ամուսնուց վարակված բուժքույրը կարող է վարակած լինել ավելի քան հազար նորածիներին: Մարտ-հուլիս ամիսներին բոլոր ծնվածները պետք է հետազոտության ենթարկվեն:

Այս իրավիճակում հիվանդանոցի ղեկավարությունը չի հրաժարվել ընդունել իր մեղավորությունը, հայտարարել է, որ ամեն ինչ անում է, ժամանակ կա պրոֆիլակտիկ միջոցառումների իրականացման համար: «Եթե անգամ հետազոտությունների արդյունքները դրական լինեն, ապա դա չի նշանակում, որ վարակը կարող է հիվանդության վերածվել»,-ասել է կլինիկայի մակաբույժ Անտոնիո Ալբերտո Զուպան:
 

Placeholder
Բժշկական սկանդալ Իտալիայում. 80 նորածին վարակվել է տուբերկուլյոզով