Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ իշխանությունները մտադիր են գործ հարուցել ԱՄՆ խոշորագույն մի քանի բանկերի դեմ, որոնք կասկածվում են հիպոթեքային արժեթղթերի մեքենայությունների մեջ: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները` վկայակոչելով «The New York Times» պարբերականին:
Թեկնածու բանկերի թվում են Bank of America-ն, JPMorgan Chase-ը, Goldman Sachs-ը և Deutsche Bank-ը: Ընդհանւոր առմամբ, ըստ աղբյուրի, խոսքը վերաբերում է ավելի քան տասը ֆինանսական հաստատության:
Ըստ փորձագետների, հիպոթեքային արժեթղթերի վերաբերյալ առավել լավատեսական հաշվարկը պատճառներից մեկն է, որը հանգեցրեց 2008-ի ճգնաժամին: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: