Բանկերի թիվն աճել է.ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են դրանց դեմ քրեական գործեր  հարուցել
Տնտեսություն
10:25 03/09/2011

Բանկերի թիվն աճել է.ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են դրանց դեմ քրեական գործեր հարուցել

Աճել է այն բանկերի թիվը, որոնց դեմ ԱՄՆ  իշխանությունները պատրաստվում են քրեական գործեր  հարուցել:
 Ըստ BBC-ի, դրանց թիվը հասել է 17-ի:

Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են գործեր հարուցել խոշորագույն մի քանի բանկերի դեմ, որոնք կասկածվում են հիպոթեքային արժեթղթերի մեքենայությունների մեջ:

Թեկնածու բանկերի թվում նշվում էին` Bank of America-ն, JPMorgan Chase-ը, Goldman Sachs-ը և Deutsche Bank-ը: Ընդհանւոր առմամբ, ըստ աղբյուրի, խոսքը վերաբերում է ավելի քան տասը ֆինանսական հաստատության:

Ըստ փորձագետների, հիպոթեքային արժեթղթերի վերաբերյալ առավել լավատեսական հաշվարկը պատճառներից մեկն է, որը հանգեցրեց 2008-ի ճգնաժամին: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Placeholder
Բանկերի թիվն աճել է.ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են դրանց դեմ քրեական գործեր հարուցել