Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սերգո Կարապետյան. Հայաստանը հաստատակամ է Իրանի հետ ընդլայնելու քաղաքական և տնտեսական հարաբերությունները
Հայաստանը հաստատակամ է Իրանի հետ ընդլայնելու քաղաքական և տնտեսական հարաբերությունները:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր Իրանի Արևելյան Ազարբայջան նահանգ կատարած այցելության ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Վերջին երկու տարվա ընթացքում առևտրի և գյուղատնտեսության ոլորտում երկու երկրները զգալի հաջողություններ են արձանագրել: Հույս ունեմ, որ իրանական կողմի հետ ստորագրած պայմանագրերը շուտով կյանքի կկոչվեն»-նշել է Սերգո Կարապետյանը:
Նախատեսված է, որ ՀՀ գյուղնախարարը հանդիպում կունենա Արևելյան Ազարբայջանի նահանգապետի հետ, այցելություն կկատարի նահանգի մի շարք գյուղատնտեսական արտադրամասեր: