Արտակ Ալեքսանյան. «Առաջին խաղում ինձ համար շատ դժվար էր»
Սպորտ
10:32 07/09/2011

Արտակ Ալեքսանյան. «Առաջին խաղում ինձ համար շատ դժվար էր»

«Ֆակելի» հետ տնային խաղում 2:0 հաշվով տոնած հաղթանակից հետո մերձմոսկովյան «Խիմկիի» ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանը onedivision.ru-ի թղթակցի հետ զրույցում խոսել է իր տպավորությունների մասին` շեշտելով, որ հաղթանակը թիմին մեծ դժվարությամբ է տրվել:

- Շնորհավորում ենք նորամուտի առթիվ: Ինչպիսի՞ն են տպավորություններդ նոր թիմի կազմում անցկացրած խաղից:
- Գերազանց: Թիմն ինձ շատ է դուր գալիս, ամեն ինչ լավ է: Որոշակի թյուրըմբռնում դեռ կա, սակայն, կարծում եմ, մոտ ժամանակներս բոլոր խնդիրները կլուծենք:

- Ե՞րբ պարզ դարձավ, որ խաղադաշտ ես մտնելու մեկնարկային կազմում:
- Խաղից երկու ժամ առաջ:

- Այսօր խաղում էիք «Ֆակելի» հետ, որը մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է: Մրցակիցը որքանո՞վ էր կոպիտ ու ագրեսիվ թիմի տպավորություն թողնում:
- Եթե անկեղծ, ինձ համար շատ դժվար էր: «Ֆակելը» լավ թիմ է, լավ խաղացողներ ունի: Իրոք, շատ ծանր էր: Բայց երբ խփեցինք երկրորդ գոլը, գործն ավելի հեշտացավ:

- Երկրորդ գոլից հետո արդեն վստա՞հ էիր, որ 3 միավորն արդեն գրպանում է:
- Ոչ, նման վստահություն չկար: Կարծում եմ` եթե Հասան Մամտովը ևս մեկ պահ իրացներ, այդ ժամանակ վստահություն կառաջանար: Մինչև վերջին րոպեն վստահ չէի, որ կհաղթենք:

 


 

Placeholder
Արտակ Ալեքսանյան. «Առաջին խաղում ինձ համար շատ դժվար էր»