Apple ընկերությունը մենեջեր է փնտրում արտահոսքը վերահսկելու համար
Տնտեսություն
16:55 07/09/2011

Apple ընկերությունը մենեջեր է փնտրում արտահոսքը վերահսկելու համար

Ամերիկյան Apple ընկերությունը արտադրանքի անվտանգության հարցերով նոր մենեջերի հաստիք է սահմանել, ով զբաղվելու է ընկերության կորպորատիվ գաղտնի տեղեկատվության և դեռևս վաճառքի դուրս չեկած սարքերի վերաբերյալ արտահոսքի վերահսկմամբ: Այս մասին գրում է «The New York Times» պարբերականը:

Տեղեկատվության համաձայն, պաշտոնին հավակնող թեկնածուն պետք է ունենա անվտանգության ոլորտում 5 տարվա փորձառություն և ի զորու լինի կառավարելու ռիսկերը: Բացի այդ, նոր պաշտոնյան պատասխանատվություն է կրելու ընկերության մշակվող սարքավորումների վերաբերյալ տեղեկատվության պահպանման ո հեղինակային իրավունքի պաշտպանության հարցերում:

Հիշեցնենք, նախորդ ամիս ընկերության աշխատակիցներից մեկը բարերից մեկում մոռացել էր Iphone 5 հեռախոսի նախատիպը: Նույն կերպ մեկ տարի առաջ հանրությանը մինչ վաճառքի դուրս գալը հայտնի էր դարձել Iphone 4 մոդելը:

 

Placeholder
Apple ընկերությունը մենեջեր է փնտրում արտահոսքը վերահսկելու համար