Մրցույթ լրագրողների համար. Թեման ՏՏ-ն է
ՏՀՏ-ն Հայաստանում
13:10 09/09/2011

Մրցույթ լրագրողների համար. Թեման ՏՏ-ն է

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ հայտարարում է լրագրողների մրցույթ «ԴիջիԹեք` տոն տեխնոլոգիական հայության համար» խորագրով:

Մրցույթի նպատակներն են`
• խթանել Հայաստանի Տեղեկատվական և Հեռահաղորդակցության Տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացումը,
• բարձրացնել հասարակության իրազեկությունը ոլորտի զարգացումների մասին,
• խորացնել ՏՀՏ թեմատիկայով ստեղծագործող լրագրողների հմտությունները:

Քանի որ ԴիջիԹեք ցուցահանդեսը ՏՀՏ ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն է և արտացոլում է ոլորտի առաջընթացը, զարգացումները, միությունը որոշեց մրցույթը հայտարարել հենց ցուցահանդեսին նվիրված:

Լավագույն հոդված և լավագույն հարցազրույց անվանակարգերի համար սահմանված է 50 հզ դրամ մրցանակ. իսկ ավագույն ռեպորտաժի համար` 70 հազար դրամ:

Նյութերը պետք է հրապարակված/հեռարձակված լինեն 2011 թվականի սեպտեմբերի 9-ից մինչ հոկտեմբերի 20-ը ներառյալ ժամանակահատվածում: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հոկտեմբերի 20-ն է:

Placeholder
Մրցույթ լրագրողների համար. Թեման ՏՏ-ն է