Միջազգային երաժշտական փառատոն՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին
Մշակույթ
10:12 09/09/2011

Միջազգային երաժշտական փառատոն՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին

Այսօր մեկնարկում է Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 85-ամյակին: Տասը համերգից բաղկացած փառատոնը հյուրընկալում է ժամանակակից համաշխարհային դասական երաժշտարվեստի ավելի քան 15 ներկայացուցչի՝ աշխարհի տարբեր երկրներից:

Փառատոնի բացման համերգը նշանավորվելու է համաշխարհային պրեմիերայով՝ հնչելու է Երվանդ Երկանյանի «Հերոսական ռապսոդիան»՝ նվիրված ՀՀ անկախության 20- ամյակին:

Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 12-ը: Փակման համերգի դիրիժորը համաշխարհային հայտնի երաժիշտ Քրիսթոֆեր Ուորեն Գրինն է, ով խմբավարել է արքայազն Ուիլյամի հարսանիքի ժամանակ:
Փառատոնն անցկացվում է Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

 

Placeholder
Միջազգային երաժշտական փառատոն՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին