Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայտնի «Ինթել» ղազախական ընկերության ներկայացուցիչներին, ովքեր նախարարին ներկայացրել են իրենց առաջարկությունները`«Մեկ աշակերտին մեկ համակարգիչ» հեռահար ծրագրի շրջանակում: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքից:
Կրթության և գիտության նախարարը ընդգծել է, որ համակարգչային հագեցվածության ավելացումը կրթական բարեփոխումների համատեքստում առաջնային է դիտվում: Ըստ աշակերտների թվի` համակարգիչների հագեցվածության ցուցանիշն այժմ մեր երկրում 1/22 է, այսինքն 22 աշակերտին բաժին է ընկնում մեկ համակարգիչ, ինչը մոտ է եվրոպական միջին ցուցանիշին: «Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք այդ ցուցանիշը բարելավելու հարցում: Մեզ հատկապես հետաքրքրում են հայերեն ծրագրերով համակարգիչներ»,- նշել է նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթական ոլորտի համակարգչայնացման գործընթացում «Ինթել» ընկերության մասնակցության հնարավորությունները: