ՎիվաՍել-ՄՏՍ. SMS-ների ուղարկման մի շարք աննախադեպ հնարավորություններ
Տնտեսություն
17:19 09/09/2011

ՎիվաՍել-ՄՏՍ. SMS-ների ուղարկման մի շարք աննախադեպ հնարավորություններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը ներկայացնում է «SMS էքստրա» ծառայությունների փաթեթը, որն ընձեռում է SMS-ների ուղարկման մի շարք աննախադեպ հնարավորություններ` ֆլեշ SMS-ներ, գաղտնի SMS-ներ, SMS-ների պլանավորում և շատ ավելին…

«SMS ֆլեշ». Հաղորդագրությունները հայտնվում են բջջայինի էկրանին, սակայն չեն պահպանվում հիշողության մեջ…

«SMS մականուն». SMS-ի հասցեատերը կտեսնի ոչ թե ուղարկողի հեռախոսահամարը, այլ մականունը…

«SMS օրացույց». Նախապես պլանավորված SMS-ները կուղարկվեն ճիշտ ժամանակին…

«SMS գաղտնիք». Գաղտնի SMS-ը հասցեատերը կկարողանա ընթերցել միայն հատուկ գաղտնաբառը մուտքագրելուց հետո…

«Սև ցուցակ». Կոնկրետ համարներին ուղղված կամ կոնկրետ բառեր պարունակող SMS-ների ուղարկման արգելափակում…

«Սպիտակ ցուցակ». Բոլոր ելքային SMS-ների արգելափակում, բացի կոնկրետ համարներին ուղղված կամ կոնկրետ բառեր պարունակող հաղորդագրություններից…

«Իմ SMS».Մուտքային SMS-ների կառավարում` ինքնապատասխանիչ, SMS-ների վերահասցեավորում և այլն…

«SMS էքստրա» ծառայությունը կարելի ակտիվացնել և կառավարել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից, հավաքելով *141# և մուտք գործելով «Ծառայությունների ցանկ» կամ ուղարկելով համապատասխան հրահանգը 141 կարճ համարին:

 

Placeholder
ՎիվաՍել-ՄՏՍ. SMS-ների ուղարկման մի շարք աննախադեպ հնարավորություններ