Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք. Մատենադարանում ցուցադրվելու են հնատիպ գրքեր
Մշակույթ
09:00 09/09/2011

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք. Մատենադարանում ցուցադրվելու են հնատիպ գրքեր

Մատենադարանի հին մասնաշենքում սեպտեմբերի 25-ից սկսվելու են վերակառուցման աշխատանքներ: Այն իր դռները կրկին կբացի արդեն հաջորդ տարի: Երևանը 2012 թվականին հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, ուստի այդ առիթով Մատենադարանի արդեն վերանորոգված հին մասնաշենքում բացվելու է հատուկ ցուցասրահ՝ նվիրված հայ հնատիպ գրականությանը։ Այդ, ինչպես նաև հայ տպագրության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում եկող տարի կվերաբացվի Մատենադարանի հիմնական մասնաշենքը՝ ցուցասրահների և ցուցադրությունների նոր, համալրված շարքով (այն կունենա մեկի փոխարեն մոտ 10 ցուցասրահ)։Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 20-ին բացվելու է Մատենադարանի նոր մասնաշենքը:

Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակել է 2012 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Երևանը դարձել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված 12-րդ քաղաքը: Նախորդ տարիներին այդ տիտղոսին են արժանացել Մադրիդը /2001/, Ալեքսանդրիան /2002/, Նյու Դելին /2003/, Անդվերպենը /2004/, Մոնրեալը /2005/, Թուրինը /2006/, Բոգոտան /2007/, Ամստերդամը /2008/, Բեյրութը /2009/, Լյուբլյանան /2010/ և Բուենոս Այրեսը /2011/:


 

Placeholder
Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք. Մատենադարանում ցուցադրվելու են հնատիպ գրքեր