Կիրա Նայթլին և Ջուդ Լոուն կմարմնավորեն Կարենինաներին
Մշակույթ
11:32 12/09/2011

Կիրա Նայթլին և Ջուդ Լոուն կմարմնավորեն Կարենինաներին

Բրիտանացի դերասաններ Կիրա Նայթլին և Ջուդ Լոուն մարմնավորելու են Կարենինաներին Լև Տոլստոյի համանուն վեպի հիման վրա նկարահանվող բազմասերիանոց «Աննա Կարենինա» ֆիլմում: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունենալու Ռուսաստանում և Մեծ Բրիտանիայում, փոխանցում է «Մայակ» ռադիոկայանը: Ալեքսեյ Վրոնսկուն կմարմնավորի Աարոն Ջոնսոնը, ով հայտնի է «Լինել Ջոն Լենոն» ֆիլմից:

Վեպը ֆիլմի համար կհարմարեցնի դրամատուրգ Թոմ Սթոպպարդը, ով արդեն իսկ Օսկար է ստացել «Սիրահարված Շեքսպիր» ֆիլմի սցենարի համար: Իսկ ֆիլմի ռեժիսորն է Ջո Ռայթը:

Placeholder
Կիրա Նայթլին և Ջուդ Լոուն կմարմնավորեն Կարենինաներին