Քաղցկեղը կբուժեն շաֆրանով
Առողջություն
09:58 12/09/2011

Քաղցկեղը կբուժեն շաֆրանով

Ուռուցքների դեմ պայքարում կարող է օգնել շաֆրանի էքստրակտը հայտարարել են բրիտանացի գիտնականները, ովքեր բույսի կիրառմամբ ստեղծել են մի դեղամիջոց, որը մարդու օրգանիզմում սկսում է աշխատել միայն քաղցկեղային ուռուցքից արտադրվող քիմիական լուծույթի առկայությամբ: Այս մասին գրում է Utro.ru-ն:

Ի դեպ, լաբորատոր հետազոտությունների շրջանակում բոլոր մկները առաջին իսկ կուրսից հետո բուժվել են և գիտնականները որոշել են լաբորատոր հետազոտությունները շարունակել առաջիկա երկու տարվա ընթացքում: Նրանք նաև ընդգծում են, որ դեղամիջոցը բացասաբար չի անդրադառնում առողջ հյուսվածքների վրա:
Նշենք, որ շաֆրանի բուժիչ ազդեցության մասին հայտնի էր դեռևս Հին Եգիպտոսում:

Placeholder
Քաղցկեղը կբուժեն շաֆրանով