ԱՄՆ-ում աղքատության մակարդակը ռեկորդային աճ է գրանցել
Տնտեսություն
09:26 14/09/2011

ԱՄՆ-ում աղքատության մակարդակը ռեկորդային աճ է գրանցել

Վերջին տվյալներով ԱՄՆ-ում կա ավելի քան 46 միլիոն աղքատ: Այս մասին ասված է Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրոյի պաշտոնական զեկույցում: Մեկ տարվա ընթացքում աղքատների թիվը ԱՄՆ-ում աճել է 2,8 միլիոնով: Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգներում աղքատ է բնակչության 15,1 տոկոսը` 0,8 տոկոսով ավելի, քան անցյալ տարի: Ուշագրավ է, որ աղքատների թիվն այս երկրում աճում է չորրորդ տարին անընդմեջ: Բացի այդ, աղքատության մակարդակը առավելագույնին է հասել վերջին 52 տարվա ընթացքում: Ըստ բյուրոյի տվյալների, աղքատությունն աճել է 18-ից ցածր և 18-64 տարեկան բնակչության շրջանում:

Նույն զեկույցի համաձայն, մեկ տնային տնտեսության միջին տարեկան եկամուտը կազմել է 49,4 հազար դոլար, ավելի քան հազար դոլարով պակաս նախորդ տարվանից: Ընդ որում, ԱՄՆ-ում ամենամեծ եկամուտն ունեն ասիացիները, երկրորդ տեղում սպիտակամորթներն են, երրորդում՝սևամորթները:

 

Placeholder
ԱՄՆ-ում աղքատության մակարդակը ռեկորդային աճ է գրանցել