Մարտակերտում բացվել է «Մոսկվա» ժողովրդական հանդիսությունների տունը
Տնտեսություն
16:26 16/09/2011

Մարտակերտում բացվել է «Մոսկվա» ժողովրդական հանդիսությունների տունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտ շրջկենտրոն, որտեղ ներկա է գտնվել «Մոսկվա» ժողովրդական հանդիսությունների տան բացման հանդիսավոր արարողությանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը կարևոր է համարել շրջկենտրոնում նման բարձրակարգ կառույցի առկայությունը և շնորհակալություն հայտնել համառուսաստանյան «Մարտակերտ» բարեգործական հասարակական կազմակերպությանը այս հայրենանվեր նախաձեռնության իրականացման համար: Բակո Սահակյանը նշել է, որ դա հանդիսանում է Հայրենիք-Սփյուռք համագործակցության վառ դրսևորումներից մեկը:

Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Ալեքսեյ Միտրոֆանովը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից:
 

Placeholder
Մարտակերտում բացվել է «Մոսկվա» ժողովրդական հանդիսությունների տունը