Հայաստանի շախմատային ընտրանու կազմն արդեն հայտնի է
Սպորտ
12:18 19/09/2011

Հայաստանի շախմատային ընտրանու կազմն արդեն հայտնի է

Հայաստանի շախմատային ֆեդերացիան հաստատել է հոկտեմբերի 15-20-ը Երևանում Ռուսաստանի հավաքականի հետ շևենինգենյան մրցակարգով անցկացվելիք մրցախաղում Հայաստանի թիմի կազմը:

Մեր հավաքականի կազմում հանդես կգան գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը: Վերջին երկուսը այդ իրավունքը նվաճեցին` հաջող հանդես գալով Երևանում անցկացված ընտրական մրցաշարում: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Placeholder
Հայաստանի շախմատային ընտրանու կազմն արդեն հայտնի է