Սթար. Նոր խանութ Դավիթաշեն վարչական շրջանում
Տնտեսություն
16:18 19/09/2011

Սթար. Նոր խանութ Դավիթաշեն վարչական շրջանում

Վաղը` սեպտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին հաճախորդների համար իր դռները կբացի նոր ՍԹԱՐ սուպերմարկետը, որը գտնվում է Դավիթաշեն վարչական շրջանում:
Նորաբաց խանութը թվով 20-րդն է ՍԹԱՐ առևտրային ցանցում, իսկ Դավիթաշեն վարչական շրջանում` առաջինը: Այն ոչ լրիվ ինքնասպասարկմամբ, փոքր ֆորմատի խանութ է 471ք.մ. տարածքով, որից 230ք.մ.-ը նախատեսված է առևտրային տարածքի համար: Խանութում ներկայացված է ավելի քան 5 000 ապրանքատեսակ և տեղադրված է 3 դրամարկղ:

Ինչպես ցանցի մյուս խանութներում, այստեղ նույնպես, ծառայությունները ներառում են. «Սթարքարտի» միջոցով միավորների կուտակում, հաճախորդների հետ հետադարձ կապի կետ, դրամարկղում ոչ կանխիկ վճարման հնարավորություն և որպես հավելում մեր ընդհանուր ծառայություններին, խանութում գործում է տարադրամի փոխանակման կետ և առկա են բանկոմատներ: Հաճախորդների հարմարավետության համար խանութը գործելու է յուրաքանչյուր օր առավոտյան ժամը 08:30-ից - 01:00-ն, ինչպես նաև խանութին կից գործում է ավտոկանգառ:

«Գործելով համայնքում և լինելով հարևան խանութ` մեր առաջնային նպատակն է արձագանքել մեր հաճախորդների կարիքներին` մշտապես մատուցելով որակյալ առաջարկներ, շահավետ ակցիաներ և եվրոպական չափանիշներին համապատասխան ծառայություններ: Մեզ համար կարևորագույն պայման է, որպեսզի մեր հաճախորդը գոհ հեռանա մեր խանութից»,- հավելեց նորաբաց ՍԹԱՐ խանութի տնօրեն Գարիկ Սիրունյանը:

Խանութի բացման հանդիսավոր արարողությունը կսկսվի ժամը 12:00-ին, որին ներկա կլինեն ՍԹԱՐ առևտրային ցանցի ղեկավարությունը` ի դեմս գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի, Դավթաշեն վարչական շրջանից ներկայացուցիչներ, գործընկերներ և մատակարար ընկերություններից ներկայացուցիչներ: Խանութի բացումը հաճախորդների համար` տեղի կունենա նույն օրը` ժամը 13:00-ին:
 

Placeholder
Սթար. Նոր խանութ Դավիթաշեն վարչական շրջանում