Standard & Poor's գործակալությունը իջեցրել է Իտալիայի վարկանիշը
Տնտեսություն
10:57 20/09/2011

Standard & Poor's գործակալությունը իջեցրել է Իտալիայի վարկանիշը

Standard & Poor's գործակալությունը նվազեցրել է Իտալիայի վարկային վարկանիշը A+-ից հասցնելով A-ի: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, քայլը պայմանավորված է «տնտեսության աճի թույլ հեռանկարներով»:

Բացի այդ, գործակալությունում հայտնել են, թե «իշխող անկայուն կոալիցիան, ինչպես նաև կառավարության և խորհրդարանի միջև առկա տարաձայնությունները կարող են հանգեցնել այն բանին, որ երկիրը ի վիճակի չի ինի արձագանքելու ներքին և արտաքին մակրոտնտեսական խնդիրներին»:

Վարկային վարկանիշի հետ մեկտեղ, գործակալությունը վերնայել է նաև Իտալիայի տնտեսության աճի հեռանկարները: Ըստ այդմ, 2011-2014 թթ-ին կանխատեսվում է երկրի ՀՆԱ-ի մոտ 0,7 տոկոս աճ, ավելի վաղ ենթադրված 1,3 տոկոսի փոխարեն:

Նշվում է նաև, թե Իտալիայի պետական պարտքը մեծությամբ երկրորդն է Եվրամիությունում, և ամենամեծը A վարկային վարկանիշով երկրների շարքում:

2011 թ-ին Իտալիան Եվրագոտու վեցերորդ երկիրն է, որի վարկանիշը իջեցվել է: Ավելի վաղ, իջեցվել էին Հունաստանի, Իռլանդիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, և Կիպրոսի վարկանիշները:

Placeholder
Standard & Poor's գործակալությունը իջեցրել է Իտալիայի վարկանիշը