Կլինսման. «Մեծ գումարները կասեցնում են ֆուտբոլիստների զարգացման գործընթացը»
Սպորտ
13:32 20/09/2011

Կլինսման. «Մեծ գումարները կասեցնում են ֆուտբոլիստների զարգացման գործընթացը»

ԱՄՆ-ի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը կարծում է, որ ժամանակակից ֆուտբոլում շրջանառվող մեծ գումարները խանգարում են ֆուտբոլիստների զարգացմանը:

«Զարգանալու համար ցանկացած ֆուտբոլիստ ամեն օր պետք է բախվի նոր մարտահրավերի: Առաջին հերթին` ֆիզիկական առումով,- ասել է գերմանացի մասնագետը «France Football»-ին տված հարցազրույցում:- Իհարկե, նաև հոգեբանական տեսանկյունից: Ձեր թիմում կարող է խաղալ աշխարհի ամենաուժեղ և տաղանդավոր ֆուտբոլիստը, բայց եթե նա հոգեբանորեն որոշակի մակարդակի չի հասել, նրա տաղանդը ոչինչ է: Այդ խնդիրը, օրինակ, կարող է վերաբերվել Գերմանիայի այսօրվա հավաքականին: Գումարները փչացնում են ֆուտբոլն այն աստիճան, որ, թվում է, կասեցնում են շատ խաղացողների զարգացման գործընթացը: Ցավոք, դա այդպես է»:

Placeholder
Կլինսման. «Մեծ գումարները կասեցնում են ֆուտբոլիստների զարգացման գործընթացը»