Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Միլանի» հարձակվող Կասսանոն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հսկիչ-կարգապահական կոմիտեի կողմից տուգանվել է 5 հազար եվրոյով: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն: Նման որոշման պատճառն այն դրվագն է, որն արձանագրվել է երկրի առաջնության 3-րդ տուրում «Միլանի» և «Նապոլիի» հանդիպման ընդմիջման ժամանակ: Հարձակվողը հանդերձարանում վատ է արտահայտվել խաղն սպասարկող մրցավարական բրիգադի հասցեին:
Placeholder